Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսին երդվել է երկրի սահմանադրական բարձրագույն դատարանի առաջ:

Իսլամիստ Մուհամեդ Մուրսիի պաշտոնակալման արարողությունը Կահիրեում սկսվել է այսօր` հունիսի 30-ին, տեղի ժամանակով 11:00-ին:

Երդումից հետո նա կմեկնի ռազմակայան, որտեղ բանակը պաշտոնապես իշխանությունը կհանձնի Մուրսիին, ինչպես նաեւ կայցելի Կահիրեի համալսարան, հաղորդում է Life News-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ նախօրեին Թահրիրի հրապարակում նոր նախագահը երդվել է Աստծո անունով, որ չի խախտելու օրենքը: «Ես երդվում եմ Աստծո առաջ, ձեր առաջ, որ կպահպանեմ հանրապետությունը, կհարգեմ օրենքները եւ Սահմանադրությունը, կպահպանեմ կայունությունն ու անվտանգությունը: Ձեր կամքը ամեն ինչից վեր է, դուք եք իշխանության եւ օրինականության աղբյուրը: Չկա ժողովրդի իշխանությունից բարձր իշխանություն:

Ես հարգում եմ դատական որոշումները, բայց թույլ չեմ տա խլել ժողովրդի իշխանությունը»,-հայտարարել էր Մուրսին: