Չինաստանի Սինցզյան Ույգուրական ինքնավար շրջանում երկրաշարժի հետեւանքով տուժողների թիվը հասել է 34-ի: Նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում: Այս մասին հաղորդում է Չինական սեյսմոլոգիական վարչությունը:

Երկրաշարժի հետեւանքով պետական նշանակության թիվ 217 մայրուղու վրա լեռան փլուզում է արձանագրվել, որի արդյունքում ավելի քան 120 մարդ կորցրել է կապն արտաքին աշխարհի հետ:

Վնասվել է շուրջ 4735 բնակելի տուն, հաղորդում է Չինաստանի միջազգային ռադիոն: