Ժնեւում ավարտվել է Սիրիայի հարցով միջազգային նախարարական հանդիպման առաջին մասը, որի քննարկման հիմնական թեման դարձել է ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի նախագծի իրագործումը:
Ինչպես հստակեցրել է Ժնեւում ՄԱԿ-ի բաժանմունքի մամլո ծառայության ներկայացուցիչը, պատվիրակությունները ընդմիջման են գնացել, նիստի երկրորդ մասը կշարունակվի ընդմիջումից հետո:
Ինչպես սպասվում է, բոլոր քննարկումների ավարտից հետո կկայանան երեք մամլո ասուլիսներ. ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանինը, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնինը, այնուհետեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նիստի արդյունքում, ինչպես սպասվում է, ամփոփիչ փաստաթուղթ կընդունվի, որը կոնֆերանսն սկսելու պահին դեռ համաձայնեցված չէր:




























