Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Իգդիր քաղաքում ոստիկանները մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալել են օտարեկրացի 12 մարմնավաճառի եւ 2 միջնորդ տղամարդու։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկաննների գործողության ժամանակ Իգդիրի Մելեքլի ավանի ժամանցի վայրերից մեկի խոհանոցում գտնվող պահարանի մեջից հայտնաբերվել են 12 մարմնավաճառներ, ովքեր եղել են Ղըրղզստանից, Ղազախստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից։ 

Պարզվել է, որ խոհանոցի դարակի միջով մուտք է եղել դեպի մի գաղտնի սենյակ, որտեղ էլ թաքնվել են մարմնավաճառները։ Այդ սենյակը պատրաստաված է եղել մարմնավաճառներին թաքցնելու համար։

Ոստիկանությունը հարցաքննում է մարմնավաճառներին շահագործող 2 անձանց եւ նախապատրաստվում է արտաքսել օտարեկրացիների մարմնավաճառներին։