Խոշոր ավտովթարի մեղավորը, որի հետեւանքով ութ չեխ զբոսաշրջիկ էր մահացել, 57-ամյա վարորդն է եղել, ով, ենթադրաբար քնել էր ղեկին: Նման եզրակացության է եկել խորվաթական Գոսպիչ քաղաքի դատախազությունը:
Ինչպես հաղորդել է HRT հեռուստաալիքը, քանի որ վարորդը նույնպես զոհվել է, նրա նկատմամբ չէր կարող քրեական գործ հարուցվել:
Պատահարը տեղի էր ունեցել Զագրեբ- Սփլիթ ավտոստրադայի 230 կմ վրա, հունիսի 23-ին: Ութ մարդ զոհվել էր, եւս 43-ը` վիրավորվել:


























