Թուրքիայում հուլիսի 2-ին տեղի կունենա 193 մարդու գործով դատաքննությունը, որոնց թվում են հրատարակիչ, 2012թ. Նոբելյան խաղաղության մրցանակակրի հավակնորդ Ռագիփ Զարաքոլուն եւ սոցիոլոգ Բյուրշա Էրսանլին,  գրում է ֆրանսիական «Mediapart» պարբերականը:

Զարաքոլուին եւ Էրսանլիին ձերբակալել են անցած տարի աշնանը` «զինված ահաբեկչական կազմակերպությանը պատկանելու»  մեղադրանքով: Պատճառն այն է, որ նրանք դասախոսություններ են կարդացել քրդական կուսակցության կողմից հիմնադրված  քաղաքական ակադեմիայում:

Ստամբուլի դատախազը Զարաքոլուի համար պահանջում է  7,5 -15, իսկ Էրսանլիի համար` 15- 22,5 տարվա ազատազրկում:

Ինչպես նշում է  հոդվածի հեղինակը, Մարդու իրավունքների հարցերով ասոցիացիայի հիմնադիր  Զարաքոլուն Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակի  համարձակ աշխատանքների առաջամարտիկներից է: Նա նաեւ հանդես է գալիս քրդական «Özgür Gündem» թերթում: