Մոսկովյան հատուկ նշանակության ջոկատը փորձում է գրոհով վերցնել Տյոպլի ստան փողոցի բնակարաններից մեկը, որի պատուհանից  տղամարդը կրակում է  անցորդների վրա:

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, բնակարանում գտնվում է «ուժեղ հարբած» մի  տղամարդ, որը վերջին ժամվա ընթացքում արդեն երեք անգամ կրակել է պատուհանից` ենթադրվում  է,  որսորդական հրացանով: Նա հրաժարվել է  դուռը բացել:

Ոչ ոք չի տուժել, ժամանել է ոստիկանական հատուկ ջոկոտը, որը պատրաստվում է գրոհի: Բանակցությունների համար կանչել են նաեւ տղամարդու եղբորը: