Օլիվիա Քաթրանջյանը «PolicyMic»-ում գրում է աշխարհի հինգ հայտնի վայրերի մասին, որտեղ պետք է այցելել մինչեւ մեռնելը. դրանք են Լեռնային Ղարաբաղը, Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը, Չիլիի Ատակամա անապատաը, Լաոսում Լուանգպհաբանգը եւ Կուբան: «Եթե դուք փնտրում եք ատիպիկ հանգիստ ոչ ավանդական վայրերում, դրանք աշխարհի ամենագեղեցիկ վայրերն են»,-գրում է հեղինակը:
Լեռնային Ղարաբաղի մաաին, Քաթրանջյանը, մասնավորապես, գրել է.
«Եթե դուք արկածներ եք փնտրում ոչ այնքան հայտնի վայրում, ապա Լեռնային Ղարաբաղն այն տեղն է, ուր պետք է այցելել: Այդ երկիրը ոչ մեկի կողմից ճանաչված չէ, դա այնքան վիճելի տարածք է, որ երկիրը ոչ միայն որեւէ տեղ դեսպանատուն չունի, այլ Հայաստանում նրա մշտական ներկայացուցչի գրասենյակը անգամ չի էլ հարցնում` ցանկանո՞ւմ եք վիզա ունենալ անձնագրում: Նրանք գիտեն, որ դուք չեք ցանկանա, դրա համար այն պարզապես ամրացնում են:
Այցելելով Ղարաբաղ, բաց մի թողեք 10-րդ դարում կառուցված Գանձասարը: Այցելեք գիշերը, երբ լուսավորությունն այդ հնագույն եկեղեցուն թափանցիկ տեսք է տալիս:
Գյուղական տեղանքը ուսումնասիրելու համար օգտագործեք «Ճանապարհ» արահետը, որը ձեզ կտանի սարերի ձյունոտ գագաթներն ու դեղին ու կարմիր ծաղիկներով դաշտերը:
Արահետն այնպես է հաշվարկված, որ յուրաքանչյուր գիշերն ավարտվում է ամեն հաջորդ գյուղում, այնպես որ հանգիստ կարող եք սենյակ վարձել: Եթե որոշել եք մնալ տեղաբնակների հետ, մի զարմացեք, որ առավոտյան նախաճաշին ձեզ տնական թթի օղի առաջարկեն:




























