Մոսկվայում ոստիկանությունն ուսումնասիրում է համադասարանցիների կողմից 16-ամյա աշակերտուհուն ծեծելու փաստը:
Օրերս համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են դպրոցականները նախ վիճաբանում աղջկա հետ, իսկ հետո նրանցից մեկը ոտքով հարվածում է աշակերտուհու դեմքին, հաղորդում է «Վեստին»:
Իրավապահները աշխատանքներ են իրականացնում հանգամանքերը պարզելու, բացահայտելու եւ հարցաքննելու միջադեպի մասնակիցներին, որից հետո ընթացակարգային որոշումներ կկայացվեն:











