Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկրի վարչապետ է նշանակել ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիին: 2009 թվականից ի վեր Վրաստանի կառավարությանը ղեկավարել է Նիկա Գիլաուրին, նրա հետագա ճակատագիրն անհայտ է: ՆԳ նոր նախարարի անունը եւս անհայտ է, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Վրաստանի սահմանադրության համաձայն` նորանշանակ վարչապետը 30 օր կունենա` կառավորությունը ձեւավորելու եւ խորհրդարանի հաստատմանը ներկայացնելու համար: Նոր կառավարության կազմը հաստատելու համար խորհրդարանը պետք է արտահերթ նստաշրջան հրավիրի:
Մերաբիշվիլին Սահակաշվիլիի թիմի կարեւոր անդամներից է: Նա ՆԳՆ-ն ղեկավարել է 2004թ. հուլիսից եւ նրա ղեկավարությամբ արմատական բարեփոխումներ են իրականացվել:




























