Երեւանում, այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 04:20-ի սահմաններում, տեղեկություն է ստացվել, որ Մուշավան թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է ժամանել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում, «ՎԱԶ-2108» մակնիշի 31 ՍՏ 665 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 30-ամյա Ա. Մելքոնյան) դուրս է եկել ենթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրական սյանը:

Փրկարարները դուրս են բերել Ա. Մելքոնյանին, ով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից եւ դուրս է գրվել: