Իսլանդիայի գործող նախագահ Օլիվուր Ռագնար Գրիմսոնը եւս չորս տարի կպաշտոնավարի: Այդ մասին են վկայում նախօրին անցկացված քվերակության արդյունքները:

Քվեաթերթիկների 40%-ի մշակման արդյունքներով` նա ստացել է քվեների 51,2%, իսկ նրա հիմնական մրցակիցը` 37-ամյա լրագրողուհի Թորա Արնորսդոտիրը` 34,8%-ը: Սակայն վերջինս արդեն ընդունել է իր պարտությունը:69-ամյա սոցիալիստ Գրիմսոնը  նախագահի պաշտոնն զբաղեցնում է 1996 թ-ից:

Նշենք, որ Իսլանդիայում նախագահը հիմնականում արարողակարգային գործառույթներ է իրականացնում: