Բելգիայի Նյուպորտ քաղաքի իշխանությունները վերականգնել են այն 17 բնակիչների պատիվը, ովքեր 17-րդ դարում դատապարտվել էին խարույկի վրա այրվելու` որպես վհուկներ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», քաղաքապետ Ռոլան Կրաբեն հիշատակի հատուկ արարողության ժամանակ ներողություն է խնդրել` քաղաքային խորհրդի եւ բնակչության անունից:Նշվում է, որ 1602 -1652 թթ. Նյուպորտում ողջ-ողջ այրել են 15 «վհուկի» եւ երկու «կախարդի»:




























