Ճապոնիայում 2011 թվականի մարտի 11-ին ավերիչ երկրաշարժի հետեւանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո, այսօր՝ հուլիսի 1-ին, գործարկել են առաջին ատոմային ռեակտորը: Գործարկվել են, մասնավորապես, Ֆուկուիի պրեֆեկտուրայի «Օխի» ատոմակայանի 3-րդ եւ 4-րդ էներգաբլոկները:
Ինչպես հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Associated Press-ը, ատոմակայանի վերագործարկման մասին որոշումը կայացվել է հունիսի կեսերին՝ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդայի եւ Ֆուկուիի պրեֆեկտուրայի ղեկավար Իսսեյ Նիսիկավայի հանդիպման արդյունքում: Ճապոնիայի վարչապետը եկել է եզրակացության, որ եթե Ճապոնիան չվերականգնի միջուկային էներգիայի օգտագործումը, երկիրը էլեկտրականության անջատումների վտանգի տակ կհայտնվի, ինչն իր հերթին բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսության վրա:



























