Գերմանական ավտոարտադրող «Mercedes» ընկերությունը ներկայացրել է «CLS Shooting Brake», որի լուսանկարներն ավելի վաղ հայտնվել էին ցանցում: Նոր մեքենան ստեղծված է CLS չորսդռնանի կուպեի հիման վրա:

Ինչպես հաղորդում է AutoExpress-ը, այդ մոդելի հիմնական արժանիքը համարվում է նրա բեռնախցիկը: Նրա ծավալը կազմում է 595լ, իսկ եթե վերջին նստատեղերը ծալվեն, ապա այն կկազմի 1548լ: Միաժամանակ «Mercedes-Benz» ներկայացուցիչներն ընդգծում են, որ CLS Shooting Brake պետք չէ ընկալել որպես պրակտիկ ընտանեկան մեքենա: Այն սպորտային մեքենա է, միայն թե ընդլայնված հնարավորություններով:

CLS Shooting Brake-ի վաճառքը Եվրոպայում կսկսվի նոյեմբերից: