ԱՄՆ ափերը պատուհասած փոթորկի զոհերի թիվը հասել է 13-ի: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, տարերքի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել Մերիլենդի, Արեւմտյան Վերգինիայի, Օհայոյի եւ Կոլումբիայի նահանգներում:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր երկու, իսկ փոքր-ինչ ուշ`ինը զոհի մասին:Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, հունիսի 29-ին տարերքի պատճառով մոտ 3 մլն մարդ էր հոսանքազրկվել: Քամու արագությունը հասել էր 120կմ/ժամի:


























