Ֆրանսիական Լիլ քաղաքում հուլիսի 1-ի գիշերը միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում երկու մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է «La Voix du Nord» պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել Գամբետա փողոցի «Theatro» ակումբի մոտ: Նախնական տվյալներով` թիկնապահներն դուր չի եկել այցելուներից մեկը, որին նախ խնդրել են դուրս գալ, իսկ հետո արդեն ուժով են դուրս հանել ակումբից: Տղամարդը որոշել է հաշիվները մաքրել: Որոշ ժամանակ անց նա վերադարձել է հրազենով եւ սկսել կրակել:Դեռեւս չհաստատված տվյալներով` նա կարկ է բացել Կալաշնիկով ինքնաձիգից: Ակումբում այդ ժամանակ գտնվել է 200-300 մարդ: Նա սպանել է ակումբի հանդերձապահին եւ մեկ այցելուի, եւս հինգ մարդ վիրավորվել է:


























