Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գաղտնի հեռագիր է ուղարկել Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսիին: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», Իսրայելի վարչապետը գովել է Եգիպտոսում անցկացված ժողովրդավարական գործընթացը եւ նշել, որ ընդունում է ընտրությունների արդյունքները:
Նա հույս է հայտնել, որ Մուրսին կպահպանի Իսրայելի հետ խաղաղ համաձայնագիրը, եւ որ նոր եգիպտական կառավարությունը կշարունակի համագործակցել Իսրայելի հետ, ինչպես նախկինում էր:
Ինչպես նշում է «Կուրսորը», Մուրսին ավելի վաղ մտադրություն էր հայտնել վերանայել Իսրայելի հետ խաղաղ համաձայնագիրը: Իրանական FARS գործակալությանը տված հարցազրույցում նա նշել էր, թե այդ քաղաքականությունը պետք է հիմնվի հավասարության սկզբունքի վրա:




























