Լողորդ Փենի Փալֆրին հուլիսի 1-ին ստիպված է եղել ժամկետից շուտ դադարեցնել Կուբայից Ֆլորիդա մրցալողը:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse, նա դուրս է եկել, քանի որ չի կարողացել հաղթահարել ուժեղ հոսանքը:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, 49-ամյա բրիտանա-ավստրալացի լողորդուհի Փենի Փալֆրին հունիսի 29-ին Կուբայի ափից ուղեւորվել է դեպի ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի ափը: Նրան ուղեկցում էր 16-հոգանոց անձնակազմով նավակ: Այնտեղից կնոջը սնունդ եւ ջուր էին փոխանցում, սակայն, ըստ կանոնների, նավակի պատին նա դիպչել չէր կարող:
Նախկինում Փենի Փալֆրին արդեն գրանցել էր ռեկորդներ կանանց մեջ` 2010 թվականին նա անցել էր Ջիբրալթարի նեղուցը 3 ժամ 3 վայրկյանում:
Փենին երեք երեխա եւ երկու թոռ ունի:



























