Քենիայի Գարիսա քաղաքում հուլիսի 1-ին քրիստոնեական երկու եկեղեցի է գնդակոծվել, որի արդյունքում զոհվել է 10 մարդ, եւս 40-ը վիրավորվել են: Առաջին ահաբեկչությունը կատարվել է կաթոլիկ եկեղեցում, իսկ երկրորդը` Քենիայի Աֆրիկական եկեղեցում (African Inland Church, AIC):
Ինչպես հաղորդում է Reuters-ը, որոշ տվյալներով`եկեղեցիները գնդակոծվել են ինքնաձիգերից եւ ականանետներից , այլ տեղեկություններով` չարագործները նռնակ են նետել հավատացյալների խմբի վրա:
Նշվում է, որ Գարիսան կարեւոր ռազմաբազա է, որտեղից համալրվում է Սոմալիում Քենիայի ռազմական կոնտինգենտը:


























