Իրաքի կենտրոնական մասում գտնվող Սամարրա քաղաքում հուլիսի 30 –ին ականների պայթյունի հետեւանքով 7 մարդ է զոհվել:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», ահաբեկչությունը տեղի է ունեցել ոստիկանական բլոկպոստի մոտ, այդ իսկ պատճառով զոհերի մեծ մասը  իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են: Տուժածների թվի մասին առայժմ տեղեկություններ չկան:Նշենք, որ երկու օր առաջ, հունիսի 28-ին պայթյունների արդյունքում Իրաքում 12 մարդ էր զոհվել,  մոտ 50-ը վիրավորվել էին: