Աֆղանստանի արեւմուտքում Գազնի քաղաքից ոչ հեռու հուլիսի 1-ին ուղեւորատար ավտոբուս է պայթեցվել, որի արդյունքում 5 մարդ զոհվել է, եւս 11-ը` վիրավորվել:
Ինչպես հաղորդում է BBC Russian-ը` վկայակոչելով տեղական իշխանություններին, ավտոբուսը Քաբուլից շարժվում էր Կանդահար: Զոհերի թվում կանայք եւ երեխաներ կան:
Նշենք, որ այսօր եւս մեկ խոշոր ահաբեկչություն էր իրականացվել Քենիայում. Գարիսա քաղաքում գնդակոծվել էին քրիստոնեական եկեղեցիները: Արդյունքում տուժել էր 10 մարդ, եւս 40-ը վիրավորվել էին:


























