Ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի արդյունքում Պակիստանի հյուսիսում հուլիսի 1-ին ութ գրոհային է ոչնչացվել:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, հարվածը հասցվել է Հյուսիսային Վազիրիստան նահանգի Միրանշահ քաղաքի մոտակայքում գորհայինների ենթադրվող կացարանին: Հաղորդվում է, որ զոհված գրոհայինների շարքում կարող են լինել Թուրքմենստանի իսլամական շարժման անդամներ:
Նշենք, որ Պակիստանը չի դադարում պաշտոնապես դժգոհություն հայտնել ամերկյան անօդաչու սարքերի եւ ՆԱՏՕ-ի ուղղաթիռների հարձակումներից, որի արդյունքում զոհվում են ինչպես գրոհայիններ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:


























