Ընտանեկան երջանկությունը կախված է ոչ թե «կեսերի» շահերի եւ արժեքների ընդհանրությունից, այլ միմյանց նկատմամբ հոգ տանելու ունակությունից:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը»,  վերջերս անցկացված գիտական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն կարծիքը, թե ընդհանուր շահերը ընտանեկան երջանկության բանալին են, ճիշտ չէ: Պարզվում է, ամբողջ խնդիրը ամուսինների` միմյանց նկատմամբ հոգատարության եւ ուշադրության մեջ է: Նման եզրակացության են հանգել հետազոտողները` ուսումնասիրելով ամուսնական զույգերի կողմից լրացված հարցաթերթիկները:

Հոգեբանները պնդում են, որ փոխանակ փնտրելու «իդեալական» տաղամարդու կամ կնոջ կերպարին համապատասխանող զուգընկերոջ, ավելի լավ է ընտել այնպիսի կյանքի ընկերոջ, ով ընդունակ է կարեկից լինել: