Պաշտոնից հեռանում է Microsoft-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սթիվ Գուգենհայմերը:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Microsoft-ից հայտնել են, որ Գուգենհայմերի հրաժարականը պայմանվորված է ընկերությունում այլ ղեկավար պաշոտնի անցնելու հետ: Նրան փոխարինելու է Նիկ Փարքերը:
Միաժամանակ` Microsoft-ը պատրաստվում է նոր օպերացիոն համակագի` Windows 8-ի թողարկմանը` նախատեսված նաեւ պլանշետների համար: Բացի այդ, կթողարկվի Windows RT –ն` ARM- պրոցեսորների համար: Ընկերության ծրագրավորողներն ակնկալում են, որ իրենց արտադրանքը կարող է մրցակցել Apple iPad-ի հետ:




























