«BlackBerry 10» պլատֆորմի թողարկումը հետաձգվում է մինչեւ 2013 թ-ը: Այդ մասին  կանադական RIM ընկերության ներկայացուցիչները հայտարարել են  տարեկան հաշվետվության ամփոփման ժամանակ:

Ինչպես հաղորդում է Ferra.ru-ն, «BlackBerry 10»-ի թողարկումը ծրագրվում էր  այս տարվա աշնանը, հիմա արդեն խոսվում է 2013թ. առաջին եռամսյակի մասին: Այսպիսով  RIM-ը, ըստ էության, մնում է առանց նորույթի` շատ շահավետ տոնական վաճառքի շրջանում: