Համացանցի նախորդը` ֆրանսիական Minitel ցանցը հուլիսի 1-ւց դադարեցրել է գոյությունը:Ինչպես հաղորդում է Reuters-ը, 1980-ականներին ստեղծված բացառիկ ցանցը  աստիճանաբար սկսել էր կորցնել ժողովրդականությունը` համացանցի ի հայտ գալուց հետո:

Minitel-ը միշտ եղել է ֆրանսիացիների հպարտության առարկան: 1990-ականներին, Minitel-ից` լոկալ ցանցից օգտվում էր ավելի քան 25 մլն մարդ: Նրանք ծանոթանում էին եղանակին, գնումներ էին կատարում, տոմսեր էին պատվիրում, օգտվում հայտնի սեքս-չաթից` «Minitel rose»-ից, սակայն դրսում ցանցն այդպես էլ հանրահայտ չդարձավ:Ցանցին միանելու համար անհրաժեշտ էր հատուկ տերմինալ, որն իրենից ներկայացնում էր մոնիտոր եւ ստեղնաշար: