Ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց մոտ տեստոստերոնի ակտիվությունը նվազում է, ինչն էլ նպաստվում է ճարպերի ավելցմանը: Պարզվում է, որ այդ խնդիրը շատ հեշտ է լուծվում. դրան օգնում են տեստոստերոնի ներարկումները, որոնք նպաստում են ազատվել ճարպակալումից:
Ինչպես հաղորդում է GlobalScience.ru-ն, ճարպակալման դեմ պայքարելու տեստոստերոնի «ունկության» մասին հայտարարել են գերմանական Bayer Pharma-ի մասնագետները: Երկու տարի շարունակ նրանք հետեւել են ավելի քան հարյուր տղամարդկանց, որոնց մեկ երրորդը ավելորդ քաշ է ունեցել, իսկ մնացածը տառապել է ճարպակալումից: Եռամսյակը մեկ նրանց տեստոստերոն է ներարկվել: Հինգ տարի անց «չաղլիկները» նկատելի նիհարել են` միջինը 16 կգ-ով` չհետեւելով որեւէ հատուկ դիետայի:




























