ԱՄՆ ճանապարհային անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) Toyota Motor կորպորացիայից պահանջել է ամերիկյան շուկայից ետ կանչել 2010թ. արտադրության մոտ 154 հազ. «Lexus RX» մեքենա` «գազի» ոտնակի հետ կապված թերության պատճառով:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, խնդիրն այն է, որ գորգիկը կարող է կառչել ոտնակին, ինչն էլ կարող է անսպասելի կերպով ավելացնել արագությունը:

Մեքենաների վերանորոգումը պետք է կատարվի անվճար: