Աճուրդում երբեւէ ամենաթանկը վաճառված ավտոմեքենան դարձել է 1929թ. արտադրության Bentley Blower-ը:
Ինչպես հաղորդում է «Lenta.ru»-ն մեքենան վաճառվել է 5 մլն 42 հազ. ֆունտ ստեռլինգով (մոտ 8 մլն): Մեքենան նախկինում պատկանել է սըր Հենրի Բիրկինին, ով 1931թ. սահմանել էր այդ ժամանակվա ռեկորդը` 137 մղոն` ժամում (ավելի քան 220 կմ/ժամ): Այն ձեռք բերողի անունը չի հրապարակվում:
Հաջորդ բարձր արժողությամբ լոտը եղել է 1912թ. արտադրության Rolls-Royce Silver Ghost լիմուզինը, որը վաճառվել է 7,3 մլն դոլարով:




























