Քուվեյի էմիր Սաբահ ալ Ջաբար ալ Սաբահը հուլիսի 1-ին ընդունել է կառավարության հրաժարականը: Այս միջոցառումը, ակնկալվում է, որ  կհաղթահարի երկրում քաղաքական ճգնաժամը խորհրդարանի արձակումից հետո: Այս մասին հողորդում է Քուվեյթի պետական KUNA գործակալությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, հունիսի կեսերին ալ Սաբահը մեկ ամսով դադարեցրել էր խորհրդարանի աշխատանքը: Նշվում է, որ այդ որոշումը պայմանավորված էր երկրի ՆԳ նախարարի` խորհրդարանում ունենալիք ելույթով, որի ժամանակ ընդդիմադիրները պատրաստվում էին նրան հարցեր ուղղել  քաղաքացիության տրամադրման կարգի խախտումների հետ կապված: Հաղորդվում է, որ էմիրը նման քայլի գնացել էր` կառավարության եւ պատգամավորների միջեւ երկխոսության հասնելու համար: