Մեքսիկայի նախագահական ընտրություններում, exit-polls-ի տվյալներով, հաղթում է ընդդիմության թեկնածու Էնրիկե Պենյա Նիետոն: Ըստ վերջին տվյալների` Ինստիտուցիոն-հեղափոխական ընդդիմադիր կուսակցության թեկնածուն  հավաքում է  39%-ից մինչեւ 42,7% ձայներ:

Նրա մրցակիցը`  Դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ ձախ ուժերի թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, հավաքում է 31%: Միաժամանակ իշխող կուսակցության թեկնածու Խոսեֆինա Վասկես Մոտուն ստացել է հարցվողների ձայների 23%-ը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Բացի դրանից, Մեքսիկայում կայացած քվեարկության արդյունքների համաձայն,  հայտնի կդառնան 128 սենատորների եւ խորհրդարանի ստորին պալատի 500 պատգամավորների անունները:

Ընտրությունների հաղթողն իր պարտականությունների կատարմանը կանցնի դեկտեմբերի 1-ին եւ կպաշտոնավարի 6 տարի: