Աֆղանական ոստիկանական համազգեստով անձը Աֆղանստանի հարավում ՆԱՏՕ-ի երեք զինծառայողների է սպանել: Կրակողը վիրավոր է եղել եւ ձերբակալվել է:

ISAF-ի պաշտոնական ներկայացուցիչները չեն հաղորդել սպանված զինվորների ոչ ազգությունը, ոչ էլ քաղաքացիությունը, գրում է BBC-ն:
Քննիչների խոսքով` սկզբում պետք է պարզեն` արդյոք կրակողն իրականում ոստիկան էր: