Պարագվայի բանակը եւ ոստիկանությունն աջակցել են իմպիչմենտի հետեւանքով հեռացած նախագահ Ֆերնանդո Լուգոյին: Համատեղ հայտարարությամբ նրանք դատապարտել են պատգամավորների ստեղծած իրավիճակը, որը հունիսի 22-ին հանգեցրել է Լուգոյի իմպիչմենտին: Ընդ որում, բանակը խոստացել է ուժ չկիրառել` չնայած քաղաքական գործընթացներին անհամաձայնությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Լուգոյի իմպիչմենտի պատճառ է դարձել հունիսի 15-ին անհող գյուղացիների եւ ոստիկանության միջեւ բախումը, որի հետեւանքով զոհվել է 17 մարդ:
Լուգոյի իմպիչմենտից հետո պետության ղեկավարի պարտականություններին է անցել փոխնախագահ Ֆեդերիկո Ֆրանկոն` մինչեւ 2013 թվականի ապրիլը, երբ Պարագվայում նախատեսված են նախագահական ընտրություններ: Պարագվայական խորհրդարանի գործողությունները քննադատության են ենթարկվել շատ եկրների կողմից, մի շարք պետություններ հետ են կանչել իրենց դեսպաններին, իսկ տարածաշրջանային Հարավամերիկյան ընդհանուր շուկա եւ հարավամերիկյան ազգերի միություն կազմակերպությունները դադրեցրել են Պարագվայի անդամակցությունն իրենց շարքում:



























