Apple-ը չինական Proview ընկերությանը վճարել է 60 միլիոն դոլար: Չինական դատարանը հայտարարել էր համաշխարհային $ IT-հսկայի եւ չինական ընկերության միջեւ դատական պայքարի մասին: Դատարանի որոշումը ձեռնտու է եղել երկու կողմերին էլ, հայտնում է AP-ը :

Պատճառը եղել է iPad առեւտրային ապրանքանիշի նկատմամբ իրավունքները: Proview-ը գրանցել էր iPad-ը Չինաստանում` 2001 թվականին: Նրա դուստր ընկերություն  Proview Taipei-ն այդ ապրանքատեսակի իրավունքներն էր ստացել մի քանի երկրներոմ դեռեւս 2000 թվականին:  Apple-ը Proview Taipei-ից իրավունքները գնել էր 2009 թվականին, սակայն գլխավոր  Proview ընկերությունը պնդում է, որ Չինաստանի տարածքում այդ համաձայնությունը չի տարածվում:  

Փետրվարին Հուեյչժոու քաղաքի դատարանը ճանաչել էր  չինական Proview Technology արտադրողի իրավունքները  iPad-ի նկատմամբ եւ տեղական մատակարարներին կոչ էր արել դադարեցնել  Apple iPad պլանշետային համակարգիչների վաճառքը:  Սակայն հետագայում այդ որոշումը մերժվել էր վերոհիշյալ դատարանի կողմից: