Կանադական մայրաքաղաքի այգիներից մեկում հայտնաբերվել է կտրված մարդկային գլուխ: Ոստիկանությունը ստուգում է, թե արդյոք այն պատկանում է «կանադական խելագարի» սպանած եւ անդամահատած չինացի ուսանող Լին Յունյոյին, հայտնում է  AP-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 2012 թվականի մայիսին Կանադայի տարբեր քաղաքներում հայտնաբերվել էին մարդկային մարմնի տարբեր մասեր, մնացորդներով ծանրոցներ էին ստացվել մի քանի քաղաքական կուսակցությունների գրասենյակներում եւ 2 դպրոցներում: 

Ինչպես պարզվել է, մնացորդները պատկանել են  Լին Յունյոյին: Համացանցում տեսահոլովակ էր տեղակայվել, որում երեւում էր ուսանողի սպանության եւ անդամահատման գործընթացը: Այդ հանցագործության մեջ կասկածել են պոռնոդերասան Լուկա Ռոկո Մանիոտային, որին անվանել են «կանադական խելագար»:  Հուլիսի սկզբին նրան ձերբակալել են Բեռլինում եւ տեղափոխել Կանադա: Նրա նկատմամբ դատի սկիզբը նախատեսված է 2013 թվականի մարտին: