ԱՄՆ-ում ռուսական պտտախաղի ժամանակ 17-ամյա դեռահաս է մահացել: Լարգո քաղաքում (Ֆլորիդա նահանգ) 4 դեռահասներ որոշել են մահացու վտանգավոր խաղ խաղալ: Թորին Մոտգոմերիին առաջինն է ընկել իր գլխին կրակելու վիճակը:
Մոնտգոմերին կրակել է իր քունքին 38-րդ տրամաչափի ատրճանակից: Նրա ընկերներն անմիջապես շտապօգնություն են կանչել:
Կատարվածից հետո դեռահասը որոշ ժամանակ ծանր վիճակում է գտնվել, հետո մահացել է հիվանդանոցում, հայտնում է «utro.ru» -ն` վկայակոչելով Daily Mail-ին:
Ոստիկանությունը դեռեւս պետք է պարզի, թե ինչպես է դեռահասների տրամադրության տակ հայտնվել լիցքավորված ատրճանակը:
Ռուսական պտտախաղի ժամանակ ատրճանակը լիցքավորվում է մեկ փամփուշտով, որից հետո թմբուկը պտտվում է: Այնուհետեւ խաղացողները հերթով ատրճանակը մոտեցնում են քունքին եւ սեղմում ձգանը:


























