Իրանի արեւելքում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է Թայբադ քաղաքից 86 կմ դեպի հարավ արեւմուտք:
Ստորերկրյա ցնցումները գրանցվել են 23,1 կմ խորության վրա, հաղորդում է «Ռոսբալտը»` վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին 5 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանի հարավում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել էր Բամ քաղաքից 142 կմ դեպի հարավ-արեւմուտք, իսկ հիպոկենտրոնը` 25 խորության վրա:


























