Ս.թ. հունիսին Երեւանի Հաղթանակ զբոսայգում կայացավ «Tuning Show-2012» առաջին հայկական մրցույթ-ցուցահանդեսը, որին մասնակցեցին ավտոսիրողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Ժյուրին գնահատեց մրցույթին ներկայացված 58 ավտոմեքենաների եւ 14 մոտոցիկլետների արտաքին ձեւավորումն ու տեխնիկական հագեցվածությունը  հետեւյալ  անվանակարգերում` լավագույն հնչողություն, լավագույն աէրոնկարչություն, լավագույն թափք, լավագույն սրահ, լավագույն Moto-tuning եւ լավագույն Deep tuning:  

«Tuning Show-2012» միջոցառումը նախաձեռնել էին «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիան եւ «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline)` թյունինգի հայ վարպետներին եւ նրանց կատարած աշխատանքները հասարակությանը ներկայացնելու նպատակով: Մրցույթը զուգորդվում էր երիտասարդ մոդելավորողների տպավորիչ հավաքածուների ցուցադրությամբ եւ եզրափակվեց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ եւ համերգով: Ակնկալվում է, որ թյունինգին նվիրված ցուցահանդեսը կկրի շարունակական բնույթ եւ հնարավորություն կընձեռի հայ ավտոսիրողներին մասնակցելու նաև արտերկրում անցկացվող նմանատիպ միջոցառումներին:  

Միջոցառմանը ցուցաբերած ֆինանսական աջակցության եւ ակտիվ մասնակցության համար մրցանակներ հանձնվեցին նաեւ «Tuning Show-2012»-ի  հովանավորներին, այդ թվում`«Յունիբանկը» ՓԲԸ-ին: Հենց տեղում աշխատում էին «Յունիբանկի» երկու պրոմո-կետեր` միջոցառման մասնակիցներին բանկի կողմից տրամադրվող ավտովարկերի պայմանների ներկայացման,  վարկավորման գործընթացի պարզաբանման եւ  անհրաժեշտ խորհրդատվություն մատուցելու նպատակով:

Հիշեցնենք, որ «Յունիբանկը» տրամադրում է վարկեր ինչպես նոր, այնպես էլ երկրորդային շուկայում ավտոմեքենաների ձեռքբերման համար: Ավտովարկավորման պայմանները հետեւյալն են. առավելագույն գումարը` 25 մլն դրամ կամ 75 հազար դոլար, մարման ժամկետը` մինչև 72 ամիս,  տարեկան տոկոսադրույքը` սկսած 11.5%,  նվազագույն կանխավճարը` 10%: