Ամերիկյան The Wall Street Journal-ը` վկայակոչելով ռազմական փորձագետներին եւ ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցներին, հաստատել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը թուրքական ռազմական օդանավը խփել է Սիրիայի օդային տարածքում, ինչը համապատասխանում է Դամասկոսի հայտարարություններին եւ հակասում միջադեպի թուրքական վարկածին:

Նշվել է, որ չկա որեւէ ապացույց, որ ցածր արագությամբ եւ բարձրությամբ եւ թռչող թուրքական կործանիչը խփվել է «երկիր-օդ» հրթիռով, ինչպես այդ մասին հայտարարում է թուրքական կողմը, հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Թուրքիայի օդուժին պատկանող կործանիչը, հագեցած հատուկ սարքավորումներով, թռիչք է կատարել Սիրիայի ափերի մոտ, որպեսզի ստիպի տեղորոշիչ սարքերին աշխատել եւ հայտնաբերի դրանց գտնվելու վայրը: