Ինդիանայում մերկ տղամարդը լուրջ դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, որոնք փորձել են բռնել նրան: Նույնիսկ նրանից հետո, երբ իրավապահները էլեկտրաշոկեր են կիրառել, մերկ տղամարդուն հաջողվել է պոկվել` բառացիորեն տարբեր կողմեր նետելով ոստիկաններին:

Հանցագործի ծիծաղելի ձերբակալությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Ինդիանապոլիսում: Տեսագրության մեջ երեւում է, որ տղամարդուն փողոցում փորձում են կանգնեցնել սովորական մարդիկ, բայց նրան հաջողվել է դուրս պրծնել եւ շարունակել իր խուլիգանական արարքները:

Ոստիկանները կասկածյալի վրա կրակել են Taser ատրճանակից, սակայն առաջին փորձից նրան բռնել չի հաջողվել: Երբ փորձել են ձեռնաշղթա հագցնել, նա կարատեի հնարքներ է գործադրել եւ երեքին էլ փռել գետնին, հայտնում է NEWSru.com-ը, վկայակոչելով The Daily Mail-ը:

«Այս տղան նինջա է: Այ քեզ բան»,- բացականչել է ականատեսներից մեկը:

Տղամարդուն ձերբակալելու են նետվել ոչ միայն ոստիկանները, այլեւ պատահական մարդիկ եւ արդյունքում քաղաքացիներից մեկի օգնությամբ նրան ձերբակալել են: Նախնական տվյալներով, տղամարդը եղել է թմրանյութի ազդեցության տակ: