«Համասի» առաջնորդներից մեկը` Իբրահիմ Համադը, Իսրայելի դատարանի կողմից դատապարտվել է 54 ցմահ ազատազրկման:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել մի շարք ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ, որոնք իրականացրել են պաղեստինցի գրոհայինները Իսրայելում, 2000-ական թվականների սկզբին, այսպես կոչված «երկրորդ ինտիֆադի» եռուն շրջանում:

Այդ ահաբեկչությունների արդյունքում սպանվել են 46 իսրաելցիներ, ավելի քան 400-ը վիրավորվել են: Ութ դեպքում գրոհները հաջողվել է կանխել: Այդ ութ չհաջողված հանցագործությունների համար, ինչպես նաեւ յուրաքանչյուր սպանվածի համար դատարանը 47-ամյա ահաբեկչին դատապարտել է մեկական ցմահ ազատազրկման: Ընդհանուր առմամբ, դա կազմում է 1350 տարվա ազատազրկում, հաղորդում է ISRAland:

«Համասի» մարտական թեւի պարագլուխը 1998-ից գտնվում էր հետախուզման մեջ իսրաելական հատուկ ծառայությունների կողմից եւ զբաղեցնում էր առաջին տեղը ամենափնտրվող պաղեստիցի ահաբեկիչների ցուցակում: 2006 թ. նա ձերբակալվել էր:

«Համասը» փորձում էր հասնել Համադի ազատմանը իսրաելցի զինծառայող Հիլադ Շալիթի հետ փոխանակման շրջանակներում, սակայն ապարդյուն: