Վանաձոր քաղաքում, այսօր` հուլիսի 2-ի գիշերը, ժամը 02:30-ի սահմաններում, Հայքի հրապարակում, քաղաքապետարանի շենքի հենց դիմաց դանակահարություն է տեղի ունեցել:
NEWS.am-ի Վանաձորի թղթակիցը հայտնում է, որ Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած ծակած վերքով, քերծվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 29-ամյա Լաերտ Ավագյանը: Նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր եւ նրան անմիջապես տեղափոխել են Երեւան:
Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնեցին, որ տուժածն ի վիճակի չի եղել հաղորդում տալու, նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ոստիկանության Լոռիի մարզային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Դեռեւս ձերբակալվածներ չկան:
NEWS.am-ի տեղեկություններով, Լաերտ Ավագյանը Վանաձորի կենտրոնում գործող «Վան» հագուստի խանութի սեփականատերն է:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի


























