HTB-ի «Կենտրոնական հեռուստատեսություն» հաղորդման գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ուրժանովը հեռացել է հեռուստաալիքից:

Facebook-ի իր էջում նա հաղորդել է, որ պատրաստվում էր հեռանալ դեռ ապրիլին, երբ «Բողոքի անատոմիան» ամոթալի անվանելու համար կրճատել էին նրա աշխատավարձը:

«Այո, ես առ այսօր վստահ եմ, որ այլ կերպ հնարավոր չէր»,- գրել է լրագրողը:

Ուրժանովը նկատել է, թե, ըստ էության, փրայմային հեռարձակման տնօրինությունը դադարել է գոյությունը, իսկ HTB հեռուստաալիքը գրեթե ամբողջությամբ մաքրվել է Կարտոզիայի մարդկանցից:

HTB-ի փրայմային հեռարձակման տնօրեն Նիկոլայ Կարտոզիան հեռացել էր հունվարին առանց պատճառներ նշելու: Դրանից հետո հեռացել էին նաեւ բազմաթիվ այլ աշխատակիցներ, քանի որ հեռուստաընկերությունը եթերից հանել էր խմբագրության նկարած բազմաթիվ սյուժեներ: