Երիտասարդ կինը մորթել է փոքրիկ աղջկան եւ խեղդվել. ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 2-ին Ռուսաստանի Տվերի շրջանի Սելիգեր լճում:
Ըստ ձկնորսների` կինը ջուրն է մտել` ձեռքերին պահած 2-3 տարեկան աղջկան եւ դանակը: Ականատեսներն օգնության են շտապել, սակայն արդեն ուշ է եղել, հայտնում է «pravda.ru»-ն: Նրանց հաջողվել է ջրից հանել միայն երեխայի մարմինը` վզին դանակի հարվածի հետքով:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ժամը 11.30-ի մոտ լճից դուրս է բերվել 26-ամյա կնոջ` զոհված երեխայի մոր մարմինը:



























