Ամերիկյան դերասանուհի Քեթի Հոլմսը, ով ամուսնալուծվում է Թոմ Քրուզից նրա` սայենթոլոգների աղանդին հարելու համար, վախենում է հոգեւոր  ֆանատների վրեժից:

Հոլմսը պատմել է, որ ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո իրեն տարօրինակ մարդիկ են հետապնդում, որոնք վերահսկում են իր բոլոր տեղաշարժերը: Քրուզի նախկին կինը վստահ է, որ իր հետ ուզում են հաշվեհարդար տեսնել սայենթոլոգների եկեղեցու ներկայացուցիչները, քանի որ ինքը բազմիցս նրանց քննադատել է մամուլում, հաղորդում է ՆՏՎ-ն:

Այժմ Քրուզն ու Հոլմսն սկսում են պայքարը Սուրիի` միակ դստեր համար: Դերասանուհին  պայքարում է դստեր միանձնյա դաստիարակության համար, Քրուզը ցանկանում է համատեղ դաստիարակություն: Ըստ որոշ տվյալների` նա ցանկանում է, որքան հնարավոր է շուտ դստերը սայենթոլոգների աղանդին ծանոթացնել:

Ըստ հոլիվուդյան աստղի` ինքը չի  պատրաստվում հանձնել իր դիրքերն առանց պայքարի եւ տալ Սուրիին: