Հայաստանի 19-ամյա քաղաքացին մեղադրվում է ռուսաստանի Պսկովի մարզում անչափահասի նկատմամբ բռնի գործողությունների մեջ:
Քրեական գործի տվյալներով, 2011թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 17-ի սահմաններում հարբած մեղադրյալը դպրոցի տարածքում անցնող տղաների է տեսել եւ կանգնեցրել: Այնուհետ վիրավորական արտահայտություններ անելով` ստիպել է ֆիզիկական վարժություններ անել:
Բռնելով 12 տարեկան մի տղայի, նրան տարել է քաղաքային հիվանդանոցի տարածք եւ սեռական բնույթի բռնի գործողություններ արել: Մեղադրական եզրակացությունը հաստատված է եւ ուղարկվել է դատարան:


























