Մահվան դատապարտված ամերիկացին խոստովանել է 17 չկատարած սպանությունների մասին` հույս ունենալով ինքնասպանություն գործելու հնարավորություն ստանալ:

Սթիվեն Հեյսը, ով դատապարտվել էր մահապատժի Քոնեքթիքութում երեք մարդու սպանության համար, The Hartford Courant-ին տրված հարցազրույցում պատմել է, որ այսկերպ  հույս ուներ նորից ոստիկանության  ուշադրությունը հրավիրել իր վրա:

Տեղեկությունների դիմաց  նա պլանավորում էր  խնդրել լրացուցիչ ուտելիք, այդ թվում այնպիսի ուտելիք, որի նկատմամբ  նա ուժեղ ալերգիա ուներ, որն էլ կարող էր հասցնել մահվան:

Այն մասին, որ ինքը գործել է եւս 17 սպանություն, Հեյսը պատմել է նամակներում, որոնք նա  ուղարկում էր  բանտից: Այս մասին հաղորդվել է 2011 թ. հոկտեմբերին: Հանցագործը պնդում էր, որ սպանել է 17 կնոջ, գրում է    Lenta-ru-ն:

Հեյսին ինչպես նաեւ նրա գործընկերոջը` Ջոշուա Կոմիսսարժեւսկիին, ռուս  հանրահայտ ռեժիսյոր Ֆեդոր Կոմիսսարժեվսկիի թոռանը, մեղավոր են  ճանաչել   2007-ի Քոնեքթիքութում բժիշկ Ուիլյամ Պետիտի (William Petit)  ընտանիքի վրա հարձակման գործելու համար: Սպանվել էին Պետիտի կինը եւ երկու դուստրերը: