Օսլոյում գեյ-շքերթի հիջաբ հագած մասնակցի վրա անհայտ անցորդ է հարձակվել, որը հարվածել է նրան եւ արաբերենով հայհոյել:
Օսլոյում գեյ-շքերթը կայացել է հունիսի 30-ին: Երթի ընթացքում մասնակիցներից մեկը հիջաբ է հագել:
Նա քայլլիս է եղել «արտասահմանյան ծագման» նորվեգացիների շարքում, որոնք եղել են 70-80 մարդ: Հանկարծ նրան է մոտեցել մի տղամարդ, քաշել է հիջաբը եւ հարվածել նրա դեմքին:
Շքերթի մյուս երկու մասնակիցները վազել են հարձակվողի հետեւից: Նրանք հարցրել են արաբերեն, թե ինչու է նա այդ արել, սակայն պատասխան չեն ստացել, հաղորդում է MIGnews-ը:
Տուժածը եղել է դեմքը թաքցնող հիջաբով, քանի որ համայնքի շատ անդամներ վախենում են բացահայտ խոսել իրենց կողմնորոշման մասին:


























