Հուլիսի ընթացքում Ռուսաստան են մտադիր այցելել մի քանի պատվիրակություններ սիրիական ճգնաժամը կարգավորելու նպատակով:
Հուլիսի 4-5-ը Մոսկվա կժամանի սիրիական ընդդիմության պատվիրակությունը`քաղաքական եւ հասարակական հայտնի գործիչ Միշել Կիլոյի գլխավորությամբ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը:
Քիլոն վերջին ժամանակներս գտնվում է Փարիզում: Բոգդանովը նշել է, որ հուլիսին Մոսկվա կժամանի սիրիացի եւս մեկ ազդեցիկ անձ: Սիրիական ազգային խորհրդի նոր նախագահ Աբդել Բասիթ Սիդան Մոսկվա կայցելի հուլիսի 10-ին: Նա այցի ընթացքում հնարավոր է հանդիպի ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:
Ինչպես տեղեկացված դիվանագիտական աղբյուրին հղում անելով հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», հուլիսի կեսերին Ռուսաստան կայցելի նաեւ ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների հատուկ բանագնաց Քոֆի Անանը:
Այցի շրջանակներում Անանը կհանդիպի ռուսական ղեկավարության հետ, սակայն ժամանման ճշգրիտ ամսաթիվը եւ վայրը հայտնի չեն:



























